211652_close_icon
views-count9491 դիտում article-date 20:31 16-04-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի անդրանիկ այցը ՀՀ ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 16-ը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է` արդեն 96 տարի հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման առաջին գծում կանգնած իրավապահ կառույցի մասնագիտական տոնը։ Ոստիկանության օրը նշվեց հանդիսավոր պայմաններում։ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերր, հարգանքի տուրք մատուցելով ոստիկանների բոլոր սերունդներին` ծաղկեպսակներ դրեցին Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին։ Տոնական օրը շարունակվեց ոստիկանության նորոգ ու բարեփոխված դահլիճում հրավիրված հանդիսավոր նիստով։ Քայլերգի հնչյունների ներքո ներս բերվեցին Հայաստանի Հանրապետության եւ ոստիկանության դրոշները։ Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը հրապարակելու հանար խոսքը տրվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին։ Հանրապետության Նախագահի կողմից Ոստիկանության մի խումբ ծառայողների հանձնվեցին պարգեւներ և շնորհվեցին սպայական բարձրագույն կոչումներ։ Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորանքի ջերմ խոսք հղեց ոստիկանության անձնակազմին: Շնորհավորանքի համար խոսքը տրվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանին։ Արմեն Երիցյանի հրամանով խրախուսանքների արժանացան ոստիկանության մի խումբ ծառայողներ։ Այնուհետև տոնական ուղերձի համար խոսքը տրվեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների։ Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։ Գորիկ Հակոբյանի հրամանով պարգևատրվեցին ոստիկանության մի շարք ծառայողներ։ Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների։ Տոնական օրվա առթիվ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի հրամանով խրախուսվեցին ոստիկանության մի շարք ծառայողներ։ Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը։ Ոստիկանության մի շարք ծառայողներ Վահրամ Շահինյանի հրամանով արժանացան պարգևների։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը հրապարակելու համար խոսքը տրվեց ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանին։ ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացան պարգևների։ Այնուհետև հրապարակվեց ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության տոնի առթիվ։ Հանդիսության ավարտին հրապարակվեցին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանները ոստիկանության մի շարք ծառայողների պարգևատրելու մասին։ Մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստը ամփոփեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության 96-ամյակին նվիրված հանդիսություններն ավարտվեցին տոնական համերգով։ Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 226+
226+

Նմանատիպ նյութեր