Հորդանանի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի զրահատեխնիկայի ուղղությամբ
Հորդանանի օդուժը Սիրիայի սահմանին մի քանի 10֊նյակ զրահատեխնիկա է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Ըստ տեղի հեռուստատեսության տվյալների՝ Սիրիայի զինվորականները մտադիր էին հատել սահմանը և հայտնվել Հորդանանում։
«Թագավորական ռազմաօդային ուժերն այսօր սիրիական մի շարք տրանսպորտային միջոցներ են ոչնչացրել, որոնք փորձել են հատել Հորդանանի սահմանը»,֊ ասվում է հայտարարության մեջ։
Ճշտված չէ, թե դրանք Բաշար Ասադի կառավարական զինվորականներն էին, թե՝ զինված ընդդիմադիր ներկայացուցիչները։