Նյու Յորքի ոստիկանությունը դադարեցրել է մուսուլմանների նկատմամբ լրտեսումները
Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքը փակել է ահաբեկչական նախադրյալների վտանգի բացահայտման համար իրականացվող մուսուլմանական համայնքներին լրտեսող գաղտնի ծրագիրը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Բացի այդ, այդ ծրագրի միջոցով ոստիկանության աշխատակիցները ճշտում էին մուսուլմանական թաղամասերի բնակիչների ամենրօյա հանդիպման վայրերը։
Նշվում է, որ այդ գործողությունները իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատության են արժանացել և մի շարք դատական հայցերի պատճառ։