211652_close_icon
views-count1251 դիտում article-date 15:05 16-04-2014

Հայկական Երիտասարդական ֆեդերացիան ապրիլի 24-ին 24-ժամյա նստացույց կանի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության դիմաց

Հայկական Երիտասարդական ֆեդերացիայի անդամները պատրաստվում են ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, 24-ժամյա նստացույց անցկացնել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության շենքի դիմաց՝ պահանջելով Թուրքիայից արդար քայլ կատարել Հայոց ցեղասպանության հարցում: Այս մասին հայտնում է [url=http://asbarez.com/121902/ayf-announces-24-hours-of-action/]Asbarez.com[/url]-ը: Ակցիան սկսվելու է Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության տարածմամբ: Ցույցին մասնակցելու են համայնքային ակտիվիստներ և քաղաքացիական առաջնորդներ, ովքեր հրապարակավ դատապարտելու են Թուրքիայի Հանրապետության՝ շարունակական բնույթ կրող ոչնչացման արշավը, երբ 99 տարի առաջ թուրքական յաթաղանի զոհ գնաց 1,5 միլիոն հայ: Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Թուրքիայի հյուպատոսության առջև՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին և պահանջելու ԱՄՆ-ի կառավարությունից ընդունելու Հայոց ցեղասպանությունը: Ակցիային կհաջորդեն «Արվեստը՝ որպես վերածնունդ» և «Երաժշտությունը՝ որպես գոյություն» միջոցառումները: Մանրամասները՝ [url=http://asbarez.com/121902/ayf-announces-24-hours-of-action/]այստեղ[/url]: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 410 բանաձևը, ինչին անմիջապես հնչեց Թուրքիայի ագրեսիվ արձագանքը, որ եթե ԱՄՆ-ը Սենատի կամ Ներկայացուցիչների պալատի օրակարգում հայտնվի այդ բանաձևը, ապա Թուրքիան չի լռի և համապատասխան քայլեր կձեռնարկի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր