211652_close_icon
views-count5558 դիտում article-date 21:15 26-05-2017

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել գործարար հանդիպում

Մայիսի 24-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Լոս Անջելեսի, Օրինջի մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարներ, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ և ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրենդրությանը, հեռանկարային ոլորտներին և գործարար պոտենցյալին: Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև «KPMG» միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության վերլուծությանը Հայաստանի ներդրումային հնարավորությունների, հարկային քաղաքականության ու Հայաստանի կառավարության կողմից ներդրողներին տրվող արտոնությունների մասին: Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության ղեկավար Սթիվ Սամուելյանը նշեց, որ ամերիկյան գործարար դաշտի հետ հարաբերությունների նոր սկիզբ է դրվում, հավելելով, որ բիզնես-քննարկումները կշարունակվեն նաև առաջիկայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ ոլորտներում ներդրումային հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սթիվ Սամուելյանը հայտնեց, որ նախատեսվում է կազմակերպել ամերիկյան մի քանի խոշոր ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ներդրումային դաշտին տեղում ծանոթանալու և փոխգործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով:

Նմանատիպ նյութեր