211652_close_icon
views-count1223 դիտում article-date 10:43 16-04-2014

Մեր կյանքը կտանք հանուն Մարտինոյի. Պույոլ

«Բարսելոնա»-ի ավագ Կարլես Պույոլը իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին, ով թիմի վերջին անհաջող ելույթներից հետո հայտնվել է խորը քննադատության ալիքի տակ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Բարսելոնա»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, իսկ Իսպանիայի առաջնությունում պարտվեց «Գրանադա»-ին: «Շատ հեշտ է քննադատել մարզչին, քան 25 խաղացողներին: Եթե թիմը հայտնվել է նման իրավիճակում, ապա բոլորն են ,եղավոր: Մարտինոն գերևազանց մարզիչ է, և նա ըստ պայմանագրի այստեղ կմնա ևս մեկ տարի: Մեր կյանքը կտանք հանուն Մարտինոյի, իսկ նա` մեզ համար»,-ասել է Պույոլը:

Նմանատիպ նյութեր