Նիգերիայում ավելի քան 100 աշակերտուհիներ են առևանգվել
Նիգերիայի հյուսիս֊արևելքում «Բոքա Հարամ» ծայրահեղական խմբավորման իսլամիստները կասկածվում են ավելի քան 100 դպոցական աղջիկներ առևանգելու մեջ, հայտնում է Reuters։
Համապատասխան հայտարարություն է արել Բորնո նահանգի դպրոցի ուսուցիչներից մեկը։
«Կառավարական միջնակարգ դպրոցի 100֊ից ավելի աշակերտուհիներ առևանգվել են»,֊ հայտնել է նա, հավելելով, որ հանցագործության մեջ կասկածվում են «Բոքա Հարամ» խմբավորման անդամները։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Նիգերիայի հյուսիս֊արևելքում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։