1252 դիտում
12:35 14-04-2014
Ծխախոտագործության ոլորտում կբարձրացվեն աշխատավարձերը. ԼՂՀ վարչապետ
Ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նոր շեն և Բերդաշեն գյուղեր՝ համայնքապետերի տարեկան հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղերի բնակչությանը հանդիպելու նպատակով:
Վազգենաշենի համայնքապետը ներկայացրեց, որ նախորդ տարի բարեկարգվել և լուսավորվել են գյուղի փողոցները, վերանորոգվել են գյուղապետարանի և բուժկետի շենքերը: Խնդիրներից նա առանձնացրեց խմելու և ոռոգման ջրի սղությունը: Վարչապետն առաջարկեց կառավարության աջակցությամբ և տեղի ուժերով խմելու ջրի նոր ցանց կառուցել: Ոռոգման ջրի խնդրի լուծման համար նա խոստացավ աջակցել արտեզյան հորեր փորել դաշտերում, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքում՝ նաև պոմպակայաններ տեղադրել: Կառավարության ղեկավարը կարևորեց ծխախոտագործության դերը նոր աշխատատեղեր ստեղծելու գործում և կոչ արեց ներկաներին օգտվել այդ տարածքում «Մասիս տոբակո» ընկերության ընձեռած հնարավորություններից և զբաղվել ծխախոտագործությամբ:
Նոր շենի համայնքապետը, ի թիվս այլ աշխատանքների, առանձնացրեց հանդիսությունների սրահի, ակումբի և եկեղեցու նորոգման, ինչպես նաև ճանապարհների խճապատման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքում է: Գյուղատնտեսական աշխատանքների վարման կոլեկտիվ մեթոդի կիրառման առաջարկին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը ողջունեց այն՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այն համայնքներին, որտեղ կոլեկտիվ կերպով են լուծում գյուղատնտեսական և այլ խնդիրները: Վարչապետի խոսքով՝ եթե տարիներ առաջ մեր խնդիրները կենցաղային ու սոցիալական բնույթի էին, այժմ համարյա բոլոր համայնքներն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ հիմնական խնդիրը դարձել է տնտեսական զարգացման ու ակտիվության ապահովումը: Կառավարության ղեկավարը շեշտադրեց, որ գյուղացին սոցիալական լավ պայմաններ է ունենալու, եթե ունենա եկամտի երաշխավորված աղբյուր: Իսկ վերջինս հնարավոր է գրագետ և սրտացավ կերպով գյուղատնտեսությամբ զբաղվելու դեպքում:
Բերդաշենի համայնքապետը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ մատնանշելով բարերարների միջոցներով կառուցված հանդիսությունների սրահը և համայնքի կողմից ճանապարհների բարեկարգումը: Վարչապետը ողջունեց այն հանգամանքը, որ Բերդաշենը պետական դոտացիա չստացող եզակի համայնքներից է: Ոռոգման ջրի խնդիրը, ըստ Ա. Հարությունյանի, պետք է լուծել արտեզյան ջրհորների փորման և ինքնահոս աղբյուրների վերականգնման միջոցով, որոնց իրագործման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ կառավարությունը պլանավորում է այդ տարածքում զարկ տալ ծխախոտագործությանը, ինչը ստեղծելու է զգալի քանակի նոր աշխատատեղեր: Հանդիպումից հետո ծխախոտագործների և «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանը հանձնարարեց համապատասխան պաշտոնյաներին լուծել ծխախոտի դաշտերի ոռոգման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ գործարանի ներկայացուցիչների հետ կառավարությունը համաձայնության է եկել ողջ հանրապետությունում բարձրացնել այդ ոլորտում աշխատողների աշխատավարձերը, ինչը սոցիալական շոշափելի նշանակություն կունենա: «Մասիս տոբակո»-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Արցախում ծխախոտի մշակման ամենամեծ ծավալը Բերդաշենում է՝ հավելելով, որ այս տարի այն կհասնի շուրջ 150 հեկտարի:
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
17:19 19-06-2014
Արցախում հուլիսի 1-ից կբարձրացվեն աշխատավարձերը
1962 դիտում
17:10 28-08-2019
Հոկտեմբերի 1-ից կբարձրացվեն անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը. Նիկոլ Փաշինյան
3193 դիտում
16:57 09-11-2016
2017 թ. ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կբարձրացվեն հատուցման ենթակա առավելագույն շեմերը
Այս բաժնից
1003 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
649 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
673 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին