211652_close_icon
views-count2174 դիտում article-date 00:29 14-04-2014

Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները` «Բավարիա»-ի դեմ խաղում. տեսանյութ

Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բավարիա»-ն սեփական հարկի 0:3 հաշվով զիջեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ 83-րդ րոպեին Ռաֆինյայի դեմ կանոնները խախտելու համար զգուշացվեց դեղին քարտով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայ կիսապաշտպանի անհատական ցուցանիշը` ` «Բավարիա»-ի հետ խաղում: [b]Գոլ`1 Հարվածներ դարպասին` 1 Գոլային փոխանցումներ`0 Լայնակի փոխանցումներ`0 Փոխանցումներ` 33 Փոխանցումների ճշգրտություն` 67 % Գնդակին հպումների քանակը` 48 Անհատական մենամարտեր` Հաղթած` 11 Պարտված` 19 Դեղին քարտեր` 1 Վազք` 11,2 կմ Պոկումներ` 27 Առավելագույն արագություն` 33 կմ/ժ Գնահատականը ըստ ruhrnachrichten պարբերականի` 1,5 բալ (1-6 բալային համակարգով) [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր