Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի արևելք արդեն իսկ սկսվել է. փոխծովակալ Իգոր Կաբանենկո
Փոխծովակալ Իգոր Կաբանենկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ՌԴ դիվերսիոն ուժերը գրավել են Դոնեցկի շրջանի մի շարք քաղաքներ: Իսկ Արևելք ռուսական զորքերի ներխուժումն արդեն եղել է: Սլավյանսկում և Կրասնի Լիմանում անջատողականներ չեն: Այնտեղ գործում են ռազմական հետախուզական-դիվերսիոն ջոկատայինները: Ձեռագիրը պարզ է. նրանք աջակցություն են ցուցաբերում անջատողականներին իրավիճակն ապակայունացնելու գործում»:
Բացի այդ, Կաբանենկոն գրել է, որ Վլադիմիր Պուտինը կանխամտածված է անում այդ ամենը, որխեսզի ուկրաինացիների միջև քաղաքացիական պատերազմ սկսվի:
«Խարխլել իրավիճակը, Կրեմլը ուղում է բաժանել ուկրաինացիներին, այնպես անել, ոն նրանք իրար դեմ դուրս գան և սպանեն միմյանց: Ներկա պահին Մոսկվան իր զորքերը մտցնում է, որպեսզի պաշտպանի ռուսալեզու բնակչությանը՝ իրեն ներկայացելով, իբրև խաղաղապահ»,-գրել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Ուկրաինայի ժամանակով ժամը 21:00-ին Տուրչինովը Ազգային անվտանգության և պաշտպանության շտապ նիստ է անցկացնելու: