211652_close_icon

Իրանն ընդունակ է միայնակ խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում. փոխծովակալ Սայարի

views-count781 դիտում article-date 22:52 11-03-2025
Իրանի ցամաքային զորքերի շտաբի պետ և համակարգման գծով հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանը միայնակ կարող է խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում, ըստ News.am-ի՝ գրում է Mehr գործակալությունը։ 

Իրանն այնպիսի մարտական ​​ներուժ ունի ծովային ասպարեզում, որ ի վիճակի է բացառապես ապահովել իր, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների անվտանգությունը, ընդգծել է նա։ Մեկնաբանելով Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները՝ փոխծովակալ Սայարին նշել է, որ ծովը հարստության և հզորության աղբյուր է, և տարբեր երկրներ ձգտում են լավագույնս օգտագործել այն։

Իրանը նաև բազմաթիվ ռեսուրսներ ունի, ինչպես նաև ելք դեպի հյուսիսային և հարավային ծովեր, ընդգծել է նա։
Ըստ իրանցի փոխծովակալի՝ երկրների արտահանման և ներմուծման ավելի քան 90 տոկոսն իրականացվում է ջրային ճանապարհով, ուստի ծովային ուղիների անվտանգությունն անչափ կարևոր է։

Սայարին նշել է նաև ծովային դիվանագիտության կարևորությունը՝ հավելելով, որ անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, և օտարերկրացիների ներկայության կարիք չկա։

Անդրադառնալով Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին, Սայարին նշել է, որ այդ քայլը միջազգային ասպարեզում Իրանի բարձր ռազմածովային հզորության նշան է, նշելով, որ երկու երկրները՝ Ռուսաստանը և Չինաստանը, Իրանը որպես տարածաշրջանում առանցքային տերություն են ճանաչում։

Նմանատիպ նյութեր