Ուկրաինան չի կորցնի Ղրիմը. Յուշչենկո
Ուկրաինայի 3-րդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ավելի ուժեղ կդառնա Մոսկվայի կողմից իրեն տրված դասից հետո:
Այս մասին նա նշել է իր «Ոչ պետական գաղտնիքներ» անվանումը կրող հուշերի շնորհանդեսի ժամանակ:
«Մենք այն երբեք չենք կորցնի, սակայն պետք է հասկանալ, որ մեկ քայլով հնարավոր չէ Ղրիմը վերադարձնել»:
Ըստ Յուշչենկոյի՝ Ուկրաինայի արևելյան հատվածի ֆեդերալիզացիայի պուտինյան ծրագիրն ընդամենը Ղրիմում սկսված նախագծի օմեգան է, իսկ 2-րդ ծրագիրը՝ Ուկրաինան մասնատելը: