3235 դիտում
23:50 10-04-2014
Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն ավարտվեց
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը արդեն ավարտվել է: Նշենք, որ ՀՅԴ-ից, ոչ մի ներկայացուցիչ հանդիպմանը չի մասնակցել: SHAMSHYAN.com-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգություն» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ մամլո հաղորդագրությունից տեղեկանում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ` ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
17:00 22-10-2014
Գագիկ Ծառուկյանն առանձին-առանձին հանդիպում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
2561 դիտում
08:35 18-03-2014
Ձայնագրվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը. Ժողովուրդ
2932 դիտում
18:54 11-03-2014
Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
421 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
817 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը