2564 դիտում
08:35 18-03-2014
Ձայնագրվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը. Ժողովուրդ
«Դեռևս 2013 թվականի մարտին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Ժառանգություն» կուսակցութայն ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեցին միմյանց: «Ժառանգության» ղեկավար Ր. Հովհաննիսյանը դուրս գալով «առյուծների վանդակից» հայտարարեց, թե իր համար անակնկալ չէր Գ. Ծառուկյանիհայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում ընդդիմություն դառնալ, ինչին ի պատասխան` ԲՀԿ գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ր. Հովհաննիսյանը թերի և ոչ ստույգ մեջբերումներ է կատարել առանձնազրույցից:
Սրան հետևեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքը, թե «պարոն Ծառուկյանի հետ հանդիպման գնացող ցանկացած մեկը պետք է պատրաստ լինի, որ իրեն գաղտնի ձայնագրում են, ցավալի է, իհարկե, որ իրենք խոստովանում են, որ նման բան կա»:
Ահա՝ ուղիղ մեկ տարի անց՝ մարտի 14-ին, նույն գործիչները կրկին հանդիպեցին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Ր. Հովհաննիսյանը մտավախություն չունի՞, որ Ծառուկյանն իր սովորության համաձայն կարող է գաղտնի ձայնագրած լինել առանձնազրույցը, ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ոչ, ոչ մի մտահոգություն չի եղել, ու կարծում եմ, որ անցած անգամ պարզաբանվել է»,-գրում է «Ժողովուրդը» օրաթերթը:
Նմանատիպ նյութեր
3235 դիտում
23:50 10-04-2014
Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն ավարտվեց
2067 դիտում
17:00 22-10-2014
Գագիկ Ծառուկյանն առանձին-առանձին հանդիպում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
12217 դիտում
16:42 22-11-2023
Հանրայինով հեռարձակված՝ Գագիկ Ծառուկյանի մասին տեսանյութը հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է. Ծառուկյանի խոսնակ
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը