211652_close_icon
views-count2196 դիտում article-date 19:30 10-04-2014

Հենրիխ Մխիթարյանի գործողությունները` «Ռեալ»-ի դեմ խաղում. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալ»-ին, սակայն երկու խաղերի արդյունքում կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց իսպական ակումբը: Դրամատիկ սցենարով ընթացած հանդիպման անհաջողակներից մեկը դարձավ դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ամբողջ խաղի ընթացքում դարպասը գրավելու մի քանի հիանալի պահ կորցրեց: Սակայն ամենացավալի դրվագը գրանցվեց երկրորդ խաղակեսում, երբ Մխիթարյանը չկարողացավ գրավել մրցակցի անպաշտպան դարպասը: Հայ կիսապաշտպանի հարվածից հետո գնդակի ճանապարհը փակեց դարպասաձողը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր