Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք և մասնակցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Նախագահն այցելել է և Կովսականի նորակառույց հիվանդանոց և ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Երկրի ղեկավարը եղել է նաև քաղաքում կառուցվող նոր մանկապարտեզի շինհարթակում: Բակո Սահակյանը կարևորել է հարավային շրջանների զարգացումը, բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը՝ հավելելով, որ այսուհետ ևս կարվի հնարավորն այս ուղղությամբ:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: