211652_close_icon
views-count1322 դիտում article-date 13:00 08-10-2015

Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Քննարկվել են քաղաքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր