211652_close_icon
views-count1345 դիտում article-date 15:21 10-04-2014

Ատրճանակ և փամփուշտներ` Շախմատի տան մոտ

Ապրիլի 8-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Խանջյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող Շախմատի տան մոտ զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է տարբեր տրամաչափի 122 փամփուշտ և ինքնաշեն ատրճանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր