YouTube-ը Թուրքիայում հանվել է արգելափակումից
Թուրքական դատարանի որոշմամբ 13-օրյա արգելափակումից հետո YouTube տեսածառայության հասանելիությունը վերականգնվել է:
Թուրքալան ԶԼՄ-ները փոխանցում են, որ արգելափակումն այժմ գործում է միայն որոշ հղումների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունների որոշմամբ YouTube-ն արգելափակվեց ապրիլի 5-ին այն բանից հետո, երբ մարտի 27-ին այնտեղ հայտնվեց այդ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի, ազգային հետախուզության ղեկավարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սիրիայի հարցով հրավիրված գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը: