Թուրքիայում հիմա էլ արգելափակել են Youtube-ն
Թուրքիայի հեռահաղորդակցության դեպարտամենտըն այսօր՝ մարտի 27-ին որոշել է արգելափակել Youtube տեսահոսթինգը:
Որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Youtube-ում հայտնվեց Թուրքիայի ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման մասին տեսանյութ:
Նշենք, որ դեռևս նախորդ շաբաթ Թուրքիայի իշխանությունները դատարանի որոշմամբ արգելափակել էին նաև Twitter –ը սակայն Անկարայի վարչական դատարանը որշում էր կայացրել որոշ ժամանակով կասեցնել Twitter սոցիալական ցանցի արգելափակման գործընթացը: