211652_close_icon

Թուրքիայում հիմա էլ կարող են արգելափակել YouTube-ը

views-count1908 դիտում article-date 16:13 22-03-2014
Թուրքիայում Twitter սոցիալական ցանցն արգելափակելուց հետո սպասվում է YouTube-ի արգելափակումը: Գրում են թուրքական լրատվամիջոցները: Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դատախազությունը Google ընկերության ղեկավարությունից պահանջել է հստակեցնել և արգելափակել այն IP հասցեները, որոնցում տեղադրվել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իբրև թե կեղծ հեռախոսազրույցները: Տեղեկությունների համաձայն, այդ կեղծ հեռախոսազրույցների ձայնագրությունները բեռնվել են YouTube Ֆրանսիայում և Հնդկաստանում: Հիշեցնենք, որ Twitter-ն արդեն իսկ Թուրքիայի իշխանությունների հրահանգով արգելափակված է:

Նմանատիպ նյութեր