«Արմավիա»-ի նախկին աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում են․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, ովքեր տևական ժամանակ է, ինչ պահանջում են իրենց աշխատավարձերը, «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ ծայրահեղ ծանր վիճակում են: Բանն այն է, որ նրանք չգիտեն, թե այսուհետ ումից պահանջեն իրենց աշխատավարձերը: Ստիպված հուսահատված քաղաքացիները սպասում են վարչապետի փոփոխությանը:
«Սպասում ենք նոր վարչապետի նշանակմանը, որ կրկին նույն հարցով գրավոր դիմենք: Տեսնենք կընդառաջե՞ն, թե՞ ոչ»,-«Ժողովուրդ»-ի թղթակցին վրդովված հայտնել է ինժեներներից մեկը:
Նշենք, որ «Արմավիա»-ի գրասենյակը տևական ժամանակ է, ինչ փակված է, իսկ աշխատակիցները՝ հաշվապահները, գանձապահները և ֆինանսների գծով տնօրենն արդեն չեն աշխատում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։