211652_close_icon
views-count1389 դիտում article-date 10:14 29-03-2014

«Արմավիա»-ի նախկին աշխատակիցները հույսները կտրել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը: Նրանք արդեն հույսները կտրել են, որ երբևէ կստանան աշխատավարձ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ի թղթակիցը զրուցել է ընկերության ֆինանսական գծով պատասխանատուի հետ: Ի վերջո, ընկերության աշխատակիցներն աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՞ ոչ: «Բնականաբար: Իհարկե ստանալու են: Ուղղակի ես կարող եմ ասել, որ դա ժամանակի հարց է: Գիտեք, դժվարություններ կան, դա է խնդիրը: Միանգամից անհնար է վճարումներ կատարել»,-նշել է նա»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր