211652_close_icon
views-count1505 դիտում article-date 23:07 08-04-2014

Կահիրեի Այն Շամս համալսարանում ահաբեկչության փորձ է կանխվել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Այն Շամս համալսարանում ահաբեկչության փորձ է կանխվել: Անվտանգության ուժերը պլաստիկ փաթեթներում թաքցված 12 պայթուցիկ սարք հայտնաբերել են: Այս մասին փոխանցում է «Аль-Ватан» պարբերականը: Ոստիկանության տվյալների համաձայն, բուհի անվտանգությունն ահազանգել է տագնապի մասին, որից հետո ուսանողական ավանի տարածքում կասկածելի առարկաներ են հայտնաբերվել: Նշենք, որ ապրիլի 2-ին Կահիրեի համալսարանի շենքի մոտ մի շարք ահաբեկչություններ էր գրանցվել: Իրար հաջորդող 2 ինքնաշեն ռումբ էր պայթեցվել Էն Նահդա հրապարակում՝ բուհի ինժեներական ֆակուլտետի շենքի մոտ, որի պատճառով զոհվել էր մայրաքաղաքի շրջաններից մեկի ոստիկանության քրեական բաժնի ղեկավար Թարեք ալ Մերգաուին: Տուժել էր նաև 5 մարդ:

Նմանատիպ նյութեր