211652_close_icon
views-count1292 դիտում article-date 15:33 08-04-2014

Կլոպը չի հանձնվում

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստվում է ճակատամարտ տալ Մադրիդի «Ռեալ»-ին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Ռեալ» - «Բորուսիա » առաջին խաղը ավարտվել էր իսպանական ակումբի 3:0 հաշվով հաղթանակով: « Նախորդ տարի մենք պարտվեցինք եզրափակիչում, իսկ այս տարի մոտ ենք խաղարկությունից դուրս մնալուն: Բայց դա փաստ չէ: «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն է, բայց մենք ցանկանում ենք ավելի լավ պաշտպանվել և օգտագործել մեր պահերը, քան Մադրիդում: Ես իսկապես կարծում եմ, որ առաջին խաղում «Բորուսիա»-ն ցույց տվեց իր «ատամները»: Այո, մենք բազմաթիվ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում, սակայն կարողացանք բազմաթիվ պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Մենք երկրորդ խաղակեսերի մասնագետներ ենք, իսկ սա քառորդ եզրափակչի երկրորդ խաղակեսն է, և մենք մտադիր ենք հաղել այն»,-ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր