Ֆրանսիայում երկրաշարժ է գրանցվել
Ֆրանսիայի հարավ֊արևելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է France Presse գործակալությունը։
Ստորերկյա ցնցումները զգացվել են Գրենոբլից մինչ Մարսել, ականատեսների վկայությամբ դրանք ավելի հզոր են եղել Նիցայի և Կաննի շրջաններում։
ԱԻ ծառայությունը տեղի բնակիչներից ավելի քան 600 զանգ է ստացել։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։


