211652_close_icon
views-count1093 դիտում article-date 11:58 17-06-2023

Ֆրանսիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, շինություններ են վնասվել

Ֆրանսիայի արևելքում գտնվող Դյու-Սևր դեպարտամենտում հզոր երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լուրջ վնասներ են կրել։ Այս մասին ասված է շրջանի վարչակազմի թվիթերյան միկրոբլոգում։

Հաղորդվում է, որ 5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը գրանցվել է հուլիսի 17-ին ժամը 4։27-ին։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել է մեկ մարդ։ Նշվում է, որ նա թեթև վնասվածքներ է ստացել և նրան օգնության են հասել փրկարարները։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ միջադեպից հետո տեղի իշխանություններն անվտանգության գոտի են սահմանել եկեղեցիներից մեկի շուրջը։

Նմանատիպ նյութեր