211652_close_icon
views-count954 դիտում article-date 11:40 18-02-2014

Բախումներ՝ Մանուս կղզու փախստականների ճամբարում․ կա 1 զոհ, 77 վիրավոր

Մանուս կղզում տեղակայված փախստականների ճամբարում բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով 1 զոհ է գրանցվել, 77֊ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այն մասին հայնտել է Ավստրալիայի միգրացիսյի և սահմանների պահպանման նախարար Սքոթ Մորիսոնը։ Նախարարի խոսքերի համաձայն, բախումների պատճառը մի խումբ փախստականների փախուստն է հանդիսացել։ Պահպանության ծառայության աշխատակիցները ստիպված ուժի կիրառման են դիմել, որի արդյուքնում 1 զոհ է գրանցվել, 13 վիրավորներ ծանր վիճակում են։ Նշենք, որ Մանուս կղզում գտնվող ճամբարում Ինդոնեզիայից և Շրի Լանկայից ներգաղթած 1,2 հազար անօրինական միգրանտներ կան։

Նմանատիպ նյութեր