Դամասկոսի փախստականների ճամբարում տիֆով վարակվածության դեպքեր են գրանցվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում գտնվող պաղեստինցիների ճամբարում տիֆով վարակվածության առաջին դեպքերն են գրանցվել:
Ճամբարի տարածքում առայժմ 6 հիվանդ է հայտնաբերվել: Նախորդ տարվա հունիսից հետո առաջին անգամ ՄԱԿ-ի ներկայացուցիչները կարողացել են այցելել ճամբար եւ պարզել համաճարակային իրավիճակը:
Տարածքը, որտեղ գտնվում է ճամբարը, շրջափակված է իսլամիստական խմբավորումներով: