Սոմալիում ՄԱԿ֊ի 2 աշխատակից է սպանվել
Սոմալիում ՄԱԿ֊ի 2 աշխատակից է սպանվել։ Միջադեպը տեղի է ունեցել Երկրի կենտրոնում գտնվող Գակայո քաղաքի օդանավակայանում, երբ ՄԱԿ֊ի աշխատակիցների օդանավից դուրս գալու ժամանակ անվտանգության համազգեստով անհայտ անձը կրակել է նրանց վրա։ Այս մասին հայտնել է Սոմալիի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամեդ Միրան։
Սպանվածները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։


