Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի մայրեր, դուք ոչ միայն բնության մենաշնորհով շարունակում եք ազգիս գոյը, այլեւ ամուր սյուն եք հանդիսանում նրա պահպանման գործում, և այս տոնն էլ ձեր նկատմամբ մեծ սիրո և պաշտանմունքի ևս մեկ արտահայտում է:
Մայրության, գեղեցկության, սիրո այս հրաշալի տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ: Ցանկանում եմ, որ լինեք գարնան պես միշտ լուսավոր ու կենսատու, հաջողակ, առողջ և երջանիկ»: