211652_close_icon

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

views-count1567 դիտում article-date 10:39 07-04-2014
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մայրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում եւ գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է եւ կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, եւ այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է: Սիրելի՛ տիկնայք, Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում, որ միշտ լինեք սիրված ու երջանիկ, մեծացնեք առողջ ու արժանավոր զավակներ»:

Նմանատիպ նյութեր