Խարկովի մարզային վարչության շենքն ազատագրվել է. Ավակով
Խարկովի մարզային վարչության շենքն ամբողջությամբ ազատագրված է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Խարկովի մարզային պետական վարչության շենքն ամբողջությամբ ազատագրվել է անջատողականներից: Աշխատանքային գործընթացը սկսված է: Շնորհակալություն, ովքեր օգնեցին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ռուսամետ ակտիվիստները գրավել են Խարկովի մարզային վարչության շենքը։
Բացի այդ, ըստ ուկրաինական ԶԼՄ֊ների հաղոդման, այսօր ցուցարարները գրավել են Դոնեցկի Կենտրոնական և Լուգանսկի Ազգային բանկերը։