Մենք միշտ էլ հայ ենք մնում. Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակով. տեսանյութ
«Աշխարհի բոլոր հայերը մշակութային մի ամբողջական, յուրօրինակ ընդհանրություն են ներկայացնում, և դա զգացվում է, որտեղ էլ որ հայերը գտնվելիս լինեն: Հայերը մեծ դերակատարում են ունեցել Ուկրաինայի ստեղծման հարցում: Այստեղ հայտնի հայերը մեծ հաջողությունների են հասել գիտության, արվեստի և ղեկավարման ոլորտներում: Երբ մենք ասում ենք Ուկրաինա, մեծամասամբ նկատի ունենք հայերին»,-լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
Նա նշել է, որ ոչ միայն փաստը, որ ինքը Ուկրաինայի քաղաքացի է, այլ նաև այն, որ ինքն այդ երկրի ՆԳ նախարարն է, չեն խանգարում իրեն հայ զգալ: