Էրդողանը նախագահ է առաջադրվելու
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում:
Վերջինս նշել է, որ երկրում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթեց Էրդողանի ղեկավարած կուսակցությունը, ցույց տվեցին, որ նա կարող է ղեկավարել երկիրը:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2014 թվականի օգոստոսի 10-ին: