Ալթայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ալթայի Հանրապետությունում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ֊ին։
Ըստ նախարարության տվյալների, երկրաշարժը տեղի է ունեցել Ալթայի Ուլգանի շրջանում։ Էպիկենտրոնը գտնվել է Ուլգան բնակելի տարածքից 80 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 33 կմ խորության վրա։
«Նախնական տվյալների համաձայն, տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։ Շենքերի և կառույցների ստուգումներ են անցկացվում»,֊ հայտնել է ԱԻՆ֊ը։