«Բայեր»-ը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Սամի Հյուպիային
Լևերկուզենի «Բայեր»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Սամի Հյուպիային պաշտոնանակ անելու որոշում է կայացրել, հայտնում է «ասպիրինային» ակումբի պաշտոնական կայքը: Նման որոշման պատճառ է հանդիսացել թիմի վերջին շաբաթների անհաջող ելույթները: «Բայեր»-ը վերջին 12 խաղերում տոնել է ընդմանեը 1 հաղթանակ: Լևերկուզենյան ակումբի ղեկավարների «համբերության բաժակը» լցվել է Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Համբուրգ»-ից կրած պարտությունից հետո: Մինչև մրցաշրջանի ավարտ թիմի գլխավոր մարզիչ պարտականությունները կկատարի Հյուպիայի օգնական Սաշա Լևանդովսկին:
Նշենք, որ Բունդեսլիգայի 29 տուրից հետո «Բայեր»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը