1624 դիտում
15:43 05-04-2014
Երիտասարդությունն այսօր իր համար գտել է մի տեղ, որտեղ կարող է իր խնդիրներով ինքնուրույն զարգանալ. Սամվել Մարտիրոսյան
Ապրիլի 5-ին «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Խոսելով համացանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ այդ զարգացումը հանգեցրեց աննախադեպ փոփոխությունների. երիտասարդ սերունդն առաջին անգամ հասարակության մեջ ավելի լուրջ դիրքեր ստացավ, և այդ դիրքերը չէին պայմանավորված հասարակական իրականության հետ։ Երիտասարդներով է այսօր պայմանավորվում, թե ինչ գիտելիքներ է ստանում մեծահասակների սերունդը։ Մինչդեռ նախկինում հակառակն էր. գիտելիքը փոխանցվում էր ժառանգաբար։ ՙԱյժմ գիտելիքի ձևավորմամբ զբաղվում են հիմնականում 18-28 տարեկանները։ Այսօր համացանցը կրթության հիմնական կրողն է դարձել՚,- ասում է Սամվել Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ինտերնետը տեղեկատվական նյութերով հագեցնում են երիտասարդները։
Մասնավորապես, շատերն այսօր գիտելիք ստանում են առաջին հերթին Վիքիպեդիայից։ Իսկ Վիքիպեդիայում նյութերը, ըստ վիճակագրության, գրում են 21-26 տարեկան երիտասարդները։ Ստացվում է մի իրավիճակ, երբ մեծահասակներին կրթում են երիտասարդները։ «Երիտասարդությունը ի դեմս համացանցի իր համար գտել է մի տեղ, որտեղ կարող է ինքն իր խնդիրներով ինքնուրույն զարգանալ»,- նշեց մեդիա փորձագետը։ Ըստ նրա՝ դա կտրուկ փոխում է մարդկության հնարավոր զարգացումը, քանի որ այսօր միջին վիճակագրական երեխան ավելի շատ գերադասում է գիտելիքը ստանալ նորագույն տեխնոլոգիաների միջոցով, քան դպրոցում, ինչի հետևանքները դեռ պարզ չեն։
Խոսելով Վիքիպեդիայում հայերեն նյութերի քանակից՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ վերջին 2 տարվա ընթացքում հայերեն հոդվածներն ազատ հանրագիտարանում կտրուկ աճել են։ Տարածաշրջանում Հայաստանը Վիքիպեդիայում ամենաշատ հոդվածներ ունեցող երկիրն է՝ մոտ 110 հազար հոդված, սակայն մեզ մոտ թույլ է համակարգվածությունը։ Ուստի այստեղ խնդիրներ կան։
Մեդիա փորձագետը տեղեկացրեց, որ Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսն ունի համակարգիչ, սակայն դա չի նշանակում, ոչ այդ 70 տոկոսն էլ համակարգչից օգտվել գիտի։ Սամվել Մարտիրոսյանը նկատում է, որ համակարգչային գրագիտության խնդիր կա մեզ մոտ։ Դպրոցներում ՙԻնֆորմատիկա՚ առարկան շատ հետ է ընկած իրական զարգացումներից, և մեդիա գրագիտությունը դպրոցներում ներդնելու խնդիր կա։
Նշենք, որ «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովին այսօր լրագրողների հետ կհանդիպեն նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4668 դիտում
22:04 07-01-2020
Հայաստանում չկա գյուղ, որ չկարողանա ինքնուրույն զարգանալ․ ՀՀ վարչապետի խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1673 դիտում
10:32 12-08-2015
Երիտասարդությունն է օրուգիշեր պահում մեր սահմանը. այսօր Երիտասարդության միջազգային օրն է
Այս բաժնից
490 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
502 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
562 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»