211652_close_icon
views-count1284 դիտում article-date 16:31 04-04-2014

Ողորմած եղիր, ով մեծ սուլթան. The Economist-ի ծաղրը՝ ուղղված Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետզհետե ավելի շատ է դրսևորում ավտորիտար գործչի վարքագիծ, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1427]Ermenihaber.am[/url]-ը: Նման դիտարկում է արել բրիտանական հանրահայտ «The Economist» ամսագիրը: «Ողորմած եղիր, ով մեծ սուլթան» վերտառությամբ հոդվածում գրված է, որ 1990-ականների քաոսից հետո Էրդողանի իշխանավարության առաջին տասնամյակում Թուրքան կայունանում ու ծաղկում էր: «Դա պայմանավորված էր 2 հզոր հանգամանքով. Առաջին` «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի (ԱՄՀ) և ֆինանսական շուկաների կողմից աջակցվող ճիշտ մակրոտնտեսական քաղաքակունություն և երկրորդ` Էրդողանի կողմից 2005-ին Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների սկսումով ստեղծված ԵՄ անդամակցության հավանականությունն էր: Հիմա Թուրքիան այս երկուսը կորցնելու վտանգին դեմ հանդիման է»,- գրում է պարբերականը: Նշվում է նաև Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի առաջադրվելու ակնհայտ մտադրության մասին: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1427]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր