211652_close_icon
views-count1810 դիտում article-date 23:39 03-04-2014

Պայթյուն՝ Չեչնիայում․ զոհվել է 4 զինծառայող

Չեչնիայի Հանրապետությունում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 4 զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ կայքը։ «Յանդի Աչխոյ բնակելի տարածքի ներքին զորքերի ինժեներական ստորաբաժանման տարածքի հետախուզուման ժամանակ պայթուցիկ սարք է պայթել»,֊ ասվում է հայտարարությունում։ Ըստ ՆԳՆ տվյալների, պայթյունի արդյունքում 11 զինծառայող է վնասվել, որոնցից 4֊ը զոհվել են։ Ներքին զորքերի վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են Գրոզնիի գումարտակի հոսպիտալ։

Նմանատիպ նյութեր