3262 դիտում
22:55 02-04-2014
Ես լավ գիտեմ նախարար Քուշկյանին ու վստահ եմ, որ նա անելու է ամեն ինչ՝ արցախցիների համար. Արմեն Չարչյան
Ինչպես նախատեսվել էր՝ սույն թվականի մարտի 29-ի առավոտյան Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցում իր առաքելությունն սկսեց /խորհրդատվություն վնասվածքաբանական եւ օրթոպեդիկ հիվանդություններով տառապող հիվանդներին/ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով այստեղ ժամանած Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: ժամը 11-ին պրոֆեսորը տեղի վնասվածքաբանների հետ միասին արդեն ընդունել, լսել, զննել եւ իր խորհուրդներն էր տվել 15 հիվանդի: Այդ պահին հերթագրված հիվանդների թիվը 50 էր, եւ շարունակվում էր նրանց հոսքը:
«Մենք սահմանային թիվ չենք ներկայացնելու, ընդունելու ենք մինչեւ վերջին հերթագրվողին, վերջին ցանկացողին: Պատերազմի տարիներին էլ ենք եղել Արցախում, տեղի վնասվածքաբանների հետ միասին վիրահատել, փրկել ենք վիրավոր ազատամարտիկների կյանքը՝ շատերին նորից մարտերի վերադարձնելով: Այժմ էլ ենք պարտավոր օգնել Արցախի բնակչության առողջության պահպանմանը, կարողացածին չափ նպաստել առողջապահության ոլորտի զարգացմանը: Կարծում եմ՝ դա ցանկացած հայ բժշկի, հայ մասնագետի պարտքն է՝ որտեղ էլ որ ապրելիս լինի,-ասաց պրոֆեսորը: Ապրիլի 26-ին ես նորից Ստեփանակերտ կգամ` արդեն բժիշկների թիմով՝ տեղում վիրահատություններ /այդ թվում՝ եւ բարդ/ իրականացնելու համար»:
Հարցին՝ թե ինչ տպավորություն ունի Հանրապետական բժշկական կենտրոնից եւ մասնավորապես հիվանդանոցային մասնաշենքից, հյուրն ասաց, որ հիացած է եւ կարծում է, որ նման շենքում ու տեխնիկական հագեցվածության պայմաններում վատ աշխատել պարզապես հնարավոր չէ: «Ես լավ գիտեմ նախարար Քուշկյանին ու վստահ եմ, որ նա անելու է ամեն ինչ՝ արցախցիների համար արդի պահանջներին համապատասխան բարձրակարգ բուժօգնություն ապահովելու, առողջապահության ոլորտը պահանջվող աստիճանի զարգացնելու համար: Նա այն մարդն է, ով սովոր է հետեւողականորեն հասնել նպատակադրածին: Ոլորտում, այդ թվում՝ եւ վնասվածաբանության բնագավառոմ արդեն իսկ զգացվում են փոփոխությունները: Կարծում եմ, որ Արցախի առողջապահության ոլորտին թռիչքաձեւ լուծումներ են սպասվում»,- ասաց պրոֆեսոր Չարչյանը: Այցի ընթացքում նա հասցրել է ընդունել է 60 հիվանդի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
5954 դիտում
21:21 21-01-2022
Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ. 4rd.am
Այս բաժնից
595 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
673 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg