211652_close_icon
views-count2291 դիտում article-date 17:21 02-04-2014

Օգնենք Նաիրա Շահբազյանին՝ վերականգնվելու

Նաիրա Շահբազյանը ծնվել է 1985 թ. մարտի 16-ին` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Բանասիրական կրթություն ստանալուց հետո Նաիրան 7 տարի շարունակ ծառայել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում, որից հետո եղել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուն կից «Հավատամք» կենտրոնի աշխատակից: Նաիրան 15 տարեկանից սկսել է պարբերաբար կրկնվող գլխացավեր ունենալ: Տարիների ընթացքում տարբեր բժիշկների կողմից տարատեսակ սխալ հիվանդության ախտորոշումներ են իրականացվել և միայն 2013-ին է պարզվել, որ Նաիրան բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի: Նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կար, որի արդյունքում թուլացել էին նրա աջ ձեռքը և աջ ոտքը: 2014 թ. հունվարի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի աջակցությամբ Ս. Պետերբուրգից ժամանած շբժիշկ Վիլիամ Խաչատրյանի կողմից Նաիրա Շահբազյանը վիրահատվել է` Երևանի 3-րդ մանկական կլինիկայում: Այժմ Նաիրան հետվիրահատական ճառագայթային բուժման կուրս է անցել, սակայն դա ևս բավարար չէ հիվանդության լիարժեք հաղթահարման համար: Նաիրայի առողջությունը Հայաստանում չի կարող լիարժեքորեն վերականգնվել, ինչի մասին խոստովանել են նույնիսկ այստեղի բժիշկները: 88-ի երկրաշարժից մինչ այժմ ծանր սոցիալական վիճակում ապրող Շահբազյանների ընտանիքը Նաիրայի բուժումը հնարավոր դարձնելու նպատակով Շիրակի մարզի Ախուրյան համայնքից տեղափոխվել է Երևան, որտեղ բնակվում է վարձով, հազիվ ` ծայրը ծայրին հասցնելով: Նաիրայի կյանքը փրկելու համար արհրաժեշտ է բուժումը շարունակել արտերկրում, որի համար Շահբազյանների ընտանիքը գումար չունի: «Յունիբանկ»-ում հաշվեհամար է բացվել Նաիրայի եղբոր` Լևոն Շահբազյանի անունով: Ձեր հանգանակությունները կարող եք իրականացնել գումար փոխանցելով «Յունիբանկ» ՓԲԸ ներքոնշյալ հաշվեհամարներին: 24100276846300 AMD- Դրամ 24100276846302 EUR-Եվրո 24100276846301 USD-ԱՄՆ Դոլար Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Նաիրա Շահբազյանի եղբորը` Լևոնին, հետևյալ հեռախոսահամարով` 094 224 557, 077 224 559:

Նմանատիպ նյութեր