211652_close_icon
views-count1088 դիտում article-date 16:53 26-02-2015

Կահիրեում պայթյուններ են եղել. կա 1 զոհ

Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տարբեր վայրերում իրար հետևից ինքնաշեն ռումբեր են պայթել: Ուժային կառույցների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունների արդյունքում մեկ մարդ է զոհվել, իսկ 8-ը վնասվածքներ են ստացել: Ըստ Tass գործակալության փոխանցման՝ 3 ռումբ պայթել է բջջային կապի խանութների մոտ, որոնցից 2-ը գտնվում են մարդաշատ պողոտայում: Եվս մեկ ռումբ պայթել է քաղաքի հյուսիսային շրջաններից մեկում: Այնտեղ 5 մարդ է տուժել: Մահացածի մասին լուրը հայտնել են Շուբրա-էլ-Խեյմ թաղամասից, ուր ռումբը պայթել էր եկեղեցու մոտակայքում: Այն բանից հետո երբ Եգիպտոսում իսլամիստները հեռացվել են իշխանությունից, սկսվել է բռնության ալիք: Երկրում համարյա ամեն օր պայթյուններ են լինում: Նման փոքր մասշտաբով պայթյունները կարծես սովորական են դարձել այն բանից հետո, երբ 2013թ-ին զինվորականների կողմից նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանութունը տապալվեց:

Նմանատիպ նյութեր