ՄԱԿ-ը նախապատրաստվում է «Ժնև-3»-ին. Բան Կի Մուն
Միջազգային հանրությունը սկսել է նախապատրաստվել Սիրիայի հարցով «Ժնև 3» համաժողովի անցկացմանը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Նրա խոսքերի համաձայն, համաժողովի հաջողության համար անհրաժեշտ է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի աջակցությունը:
«Մեզ անհրաժեշտ է մոբիլիզացնել միջազգային հանրության քաղաքական կամքը: «Ժնև-2» կոնֆերանսը շատ հեռանկարներ չբերեց, և մենք աշխատում ենք «Ժնև-3»-ի հանդիպման անցկացման վրա»,- Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարը: