13711 դիտում
11:36 02-04-2014
Կոտայքի մարզում BMW-ի վարորդը, իրեն «գցելով դոդերի բախչեն», փորձում էր մոլորեցնել ճանապարհային ոստիկաններին
Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 13 շենքի բնակիչ, 33-ամյա Կարեն Ներսիսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ CPS բենզալցակայանի դիմաց, իր կողմից վարած BMW մակնիշի 97 VU 007 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղամ Ղանդոյանին պատկանող Chrysler մակնիշի 99 ՕQ 995 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, BMW-ի վրայից հանել էին համարանիշները:
Երբ ՃՈ աշխատակիցները BMW-ի վարորդից պահանջեցին ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը ու վարորդական իրավունքի վկայականը, վարորդը իրեն գցեց «դոդերի բախչեն» ու սկսեց «Գյուլնազ տատու հեքիաթները պատմել», թե՝ «դակումենտները ձորն են ընկել», իսկ ավտոմեքենան էլ վարել է առանց համարանիշների:
Տեսնելով, որ իր հեքիաթները չընդունվեցին ՃՈ աշխատակիցների կողմից, դասակի հրամանատար Հ. Գալստյանի պահանջով հայտնաբերեցին համարանիշները, և վարորդը խոնարհ հարսի նման ՃՈ հետաքննիչ Պարգև Ղուկասյանին ներկայացրեց փաստաթղթերը: ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ էին հեռացնում հետաքրքասեր քաղաքացիներին, որպեսզի խցանում չառաջանա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+