211652_close_icon
views-count10544 դիտում article-date 02:05 02-04-2014

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում Audi-ն «փաթաթվել է» էլեկտրասյանը

Այսօր՝ ապրիլի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում, ոստիկանության զորքերի զորամասի դիմաց խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր տեղում պարզել են, որ Audi մակնիշի 04 LU 402 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նշված պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել պատին, այնուհետև բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այդ պահին պատահաբար նշված փողոցով են անցել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի հրշեջ փրկարարներ ովքեր օգնության ձեռք մեկնեցին քաղաքացիներին ու ճանապարհային ոստիկաններին, որպեսզի ավտոմեքենան քարշակի օգտագործմամբ հեռացվի վթարի վայրից: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր