Հունաստանը ԵՄ֊ից 6,3 մլրդ եվրո օգնություն կստանա
Հունաստանը ԵՄ֊ից ֆինանսական օգնության շրջանակներում 6,3 մլրդ դոլարի օգնություն կստանա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«Ապրիլի վերջին տրամադրվող 6,3 մլրդի չափով առաջին տրանշը Հունաստանին հնարավորություն կտա փակել իր սպասարկման պարտքերը»,֊ ասվում է հայտարարության մեջ։
Եթե Հունաստանը անհրաժեշտ բարեփոխումները հաղթահարի, հունիս, հուլիս ամիսներին ևս 1 մլրդ եվրոյի չափով 2 տրանշ կտրամադրվի։