Հունաստանը ԵՄ ֆինանսական օգնության ծրագրով 1-ին տրանշը կստանա օգոստոսի 17-ին
Օգոստոսի 17-ին միջազգային վարկատուները Հունաստանին կփոխանցեն 3-ամյա ֆինանսական օգնության ծրագրով նախատեսված 1-ին տրանշը:
Ինչպես գրում է Bloomberg-ը, ներկա պահին Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները մշակում են պահանջները, որոնք հիման վրա 3 տարվա ընթացքում Աթենքին կներկայացվեն՝ արտակարգ վարկերի դիմաց:
Ծրագրին մասնակցող երկրների խորհրդարանները պետք է հավանություն տան 1-ին տրանշի հատկացմանը մինչև օգոստոսի 13-ը, որպեսզի Հունաստանը ստանա գումարը ժամանակին և կարողանա օգոստոսի 20-ին մարել ԵԿԲ-ի հերթական պարտքը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով: