Թուրքիայում ընդդիմությունը պահանջել է քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել
Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» կողմից երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածու Մուստաֆա Սարըգյուլը պահանջել է քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել:
Վերջինս հայտարարել է, որ ընտրություններում բազմաթիվ խախտումմներ և կեղծիքներ կան:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում անցկացվել են մարտի 30-ին, քվեարկության արդյունքներով հաղթել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ հավաքելով ընտրաձայների 45,6 %-ը:
Այս գիշեր Անկարայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առաջ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ: