ԱՄՆ-ում հոկտեմբերին համաներմամբ բանտերից դուրս կգան 6 հազար բանտարկյալներ
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է մինչև հոկտեմբերի վերջը 6 հազար բանտարկյալների ազատ արձակել: Այն կդառնա այդ երկրի պատմության մեջ ամենամասսայական նման միջոցառումներից մեկը, հաղորդում է BBC-ն:
Գերատեսչությունում նշել են, որ քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալների ազատ արձակումը բանտերը գերծանրաբեռնվածությունից թեթևացնելու ծրագրի մի մասն է կազմում:
Նշվում է նաև, որ ամերիկյան իշխանությունների այս քայլը կդառնա թմրանյութերի հետ կապված հանցագործության համար դատապարտվածների դե-ֆակտո համաներում: